Քրեական արդարադատություն և փաստաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսանողին տրամադրել խոր, համակարգված և համակողմանի գիտելիքներ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտների օրենսդրության, ինստիտուցիոնալ համակարգի, դատական պրակտիկայի, այլ երկրների օրենսդրությունների և իրավական համակարգերի վերաբերյալ:
Առավելությունները
Կրթական ծրագրում ուսումնառելիս զարգանում են ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը և դրա կիրառման պրակտիկան վերլուծելու և մեկնաբանելու, քրեաիրավական, քրեակատարողական և քրեադատավարական ոլորտներում ինքնուրույն ուսումնասիրություններ և հետազոտական աշխատանքներ կատարելու, գործնական բարդ խնդիրներ լուծելու, ոլորտին առնչվող փաստաթղթեր կազմելու նպատակով։