Համահայկական գիտաժողով-2023
-
Համահայկական գիտաժողով-2023
-
Գիտաժողովի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը հանրապետությունում, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:
Գիտաժողովն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի՝ 2022 թվականին: Հաշվի առնելով գիտաժողովի գրանցած հաջողությունը՝ որոշվել է այն դարձնել ամենամյա։
«Համահայկական գիտաժողով-2023» գիտական միջոցառման շրջանակում պարտադիր զեկուցումներ են ներկայացնելու ստորև նշված մրցույթների գիտական թեմաների ղեկավարները կամ գիտական խմբի անդամներից որևէ մեկը: Ներկա են լինելու գիտական խմբերի մյուս բոլոր մասնակիցները և համապատասխան մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամները․
Ելնելով վերոգրյալից՝ սիրով հրավիրում ենք ձեզ՝ ելույթ ունենալու «Համահայկական գիտաժողով-2023» գիտական միջոցառմանը:
Ելույթի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝
Գիտաժողովին պաստառային (poster) ներկայացմամբ հանդես գալու հնարավորություն ունեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման այլ շրջանակում իրականացվող գիտական թեմաների ներկայացուցիչները: Պաստառային ներկայացումը նախատեսվում է անցկացնել ս.թ. նոյեմբերի 19-ին։
Գիտաժողովի շրջանակում նախատեսված միջգիտակարգային մրցույթին (մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ՀՀ դրամ) մասնակցելու նպատակով յուրաքանչյուր գիտական թեմայից առնվազն մեկ երիտասարդ հետազոտող (մինչև 35 տարեկան) կարող է առաջադրվել գիտական ղեկավարի կողմից։
«Համահայկական գիտաժողով-2023» գիտական միջոցառմանը ցանկալի է 2023 թվականից սկսած գիտական թեմաների ղեկավարների ներկայությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման աջակցության (IRF 23, IRF 23/2) և հեռավար լաբորատորիաների հիմնադրման (RL23) ծրագրերի շահառու գիտական թեմաների ղեկավարների:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 20-ը (ներառյալ):
Հարցերի դեպքում գրել panarmenianconf@ysu.am էլհասցեին: