ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատում է ԵՊՀ գործունեության զարգացման ռազմավարական ծրագրերը, կառուցվածքը, հաստիքացուցակը և դրանցում լրացումներն ու փոփոխությունները, ինչպես նաև ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ԵՊՀ գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը։
Այն կազմակերպում և հաստատում է համալսարանի ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի ընտրությունները, լսում և գնահատում է ռեկտորի տարեկան գործունեության և ռազմավարական ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունները, քննարկում և քվեարկում է նրան անվստահություն հայտնելու հարցը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, Հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները 20-ն են։
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
- Սուրեն Պապիկյան - ՀՀ պաշտպանության նախարար
- Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Աննա Վարդապետյան - ՀՀ գլխավոր դատախազ
- Մխիթար Հայրապետյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- Եղիշե Կիրակոսյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
- Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
- Հովհաննես Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
- Գևորգ Քառյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
- Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի աշխատանքների համակարգող
- Արեգ Հովհաննիսյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
- Վարուժան Աթաբեկյան - Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Նարինե Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
- Աննա Փոլադյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, դոցենտ
- Հայկ Քոչարյան - Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Քրիստինե Յախշյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
- Գոռ Օհանյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ
- Հասմիկ Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ