ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային ծրագրի լավագույն մասնակիցներից մեկը «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության հիմնադրման 50-ամյակի առթիվ այս տարի անդրադարձ է կատարվում տարբեր երկրներում կազմակերպության իրականացրած ծրագրերի լավագույն 50 շրջանավարտներին, որոնց թվում է նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Բնագիտության ոլորտի զարգացման հեռանկարները՝ ԵՊՀ-ի և Հումբոլդտի համալսարանի գործընկերային հարաբերությունների առանցքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի (Staff week) շրջանակում մեկշաբաթյա աշխատանքային այցով եղել է Հումբոլդտի համալսարանում (Գերմանիա):
Հասարակագիտական հոսք՝ ԵՊՀ ավագ դպրոցում 2023-2024 թթ․ ուսումնական տարվանից գործող ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն այս տարի 10-րդ դասարանի աշակերտների համար ընդունելություն է հայտարարել ոչ միայն բնագիտամաթեմատիկական, այլև հասարակագիտական ուղղվածությամբ։
Ռուս բանասիրության ֆակուլտետում դասախոսություն կարդաց Գրայֆսվալդի համալսարանի գիտաշխատողը Նպատակ ունենալով ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալեց Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) սլավոնական բանասիրության բաժնի գիտաշխատող Մարտին Հենցելմանին, որը ներկայացրեց «Ռուսաց լեզվի նշանակությունը Հայաստանի հասարակության մեջ» խորագրով դասախոսություն։
Չինարենի ուսուցումը՝ լեզվակիր դասախոսի նոր մեթոդներով Չինաստանից Հայաստան ժամանած Կաո Հանը 2023 թ․ սեպտեմբերից չինարեն է դասավանդում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին։ Նա դեռ Չինաստանում է հայ ուսանողներին չինարեն դասավանդելու փորձ ձեռք բերել։
Միջազգային գործակցությունը՝ գիտության նորարարությանը համընթաց շարժվելու կարևոր երաշխիք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը 2024 թ․ հունվար և փետրվար ամիսներին աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, Ավստրիա և Շվեյցարիա: Գործուղումների շնորհիվ պրոֆեսորը ոչ միայն յուրացրել է գիտահետազոտական նոր մեթոդներ, այլև նպաստել է ԵՊՀ-ի և միջազգային հեղինակավոր մի շարք գիտակրթական հաստատությունների գործակցությանը:
Ուսումնասիրության կենտրոնում են իզոտոպները․ ԵՊՀ գիտնականի հետազոտությունը՝ միջազգային հեղինակավոր հանդեսում ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գոհար Հովհաննիսյանը 22 տարի է, ինչ աշխատում է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում նա կատարել է բազմաթիվ հետազոտություններ և գրանցել նշանակալի արդյունքներ․ նա արդեն շուրջ 50 գիտական հոդվածի համահեղինակ է:
Միջոցառում՝ նվիրված հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում անցկացվեց չինական Նոր տարվան և Լապտերների տոնին նվիրված բաց դաս, որը միտված էր չինարեն սովորող ուսանողներին և Չինաստանով ու չինական մշակույթով հետաքրքրվող անձանց ծանոթացնելու չինական ավանդական տոներին։
Զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու նոր հնարավորություններ․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է համատեղ իրականացնել կրթական և ճանաչողական ծրագրեր, ապահովել փորձի փոխանակում, կազմակերպել զբոսաշրջային ոլորտին առնչվող միջոցառումներ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը Հնդկաստանում մասնակցել է համաժողովի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը փետրվարի 21-23-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցել է Հնդկաստանի ԱԳՆ և «Դիտորդ հետազոտական հիմնադրամ»-ի կազմակերպած ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեղինակավոր համաժողովին: