ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 5 ՄԵԴԱԼՈՎ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ 2021 թ. հունիսի 23-30-ը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում առցանց անցկացվել է կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան (երկու փուլով), որը կազմակերպել էր Ինդոնեզիան: Հայաստանի թիմի աշխատանքները համակարգում էին Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ և միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող, ԵՊՀ գիտաշխատող Գայանե Ղուկասյանն ու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանը:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԴՈԿՏՈՐ ՔՐԻՍՏՈՖ ԶԱՖԵՌԼԻՆԳԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Նյուրնբերգյան դատավարություններ» խորագրով առցանց դասախոսությամբ է հանդես եկել Ֆրիդրիխ-Ալեքսանդր էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի ու դատավարության և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր Քրիստոֆ Զաֆեռլինգը։
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՆՄԱՆ Է ՇԱԽՄԱՏԻ. ԱՅՆ ՈՒՆԻ ԽԱՂԻ ԻՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ». ՀԵՆՐԻԿ ՇԱՀՂՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հենրիկ Շահղուլյանին շնորհվել է «ԵՊՀ պատվավոր դոկտոր» կոչումը։ Հենրիկ Շահղուլյանն ավելի քան 25 տարի ակտիվ համագործակցում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հետ։ Նրա ղեկավարությամբ ԵՊՀ 4 շրջանավարտ պաշտպանել է ատենախոսություն։ Ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակի միջոցով հայ մաթեմատիկոսները կապեր են հաստատել արտասահմանյան հայտնի գիտնականների հետ։ Գրեթե ամեն տարի Հենրիկ Շահղուլյանն այցելում է Հայաստան, վարում գիտական սեմինարներ, դասախոսություններ և այլն։ Պարոն Շահղուլյանի հետ զրուցել ենք մաթեմատիկայի, մասնագիտական գործունեության, ոլորտի խնդիրների ու մարտահրավերների մասին։
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ Երևանի պետական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքներով:
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»․ ՎԱՀԱԳՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Միքայելյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի ուսուցման, մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետների միջև տարանջատումների, ոլորտի հեռանկարների և այլ թեմաների մասին։