ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնում ներդրվել է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» նոր մագիստրոսական ծրագիր, որը միտված է ուսանողներին ռադիոֆիզիկական խնդիր¬ների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիք և հմտություններ տրամադրելուն:
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր պարգևատրել է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2021 թ. հաղթողներին:
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԴՈԿՏՈՐ ԷԴՎԱՐԴ Ա. ԹԻՐՅԱՔՅԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՀԱՅԱԶԳԻ ՍՈՑԻՈԼՈԳՆ ԻՐ ԳՐՔԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԵՊՀ-ԻՆ Հայազգի նշանավոր սոցիոլոգ Էդվարդ Թիրյաքյանն իր անձնական մասնագիտական գրադարանը նվիրաբերել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին: Պրոֆեսորի շնորհաբերած գրքերը տեղակայվել են Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոնում, որտեղ ստեղծվել է նրա անվան անկյուն:
«ՏԱՐԿԵՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ». ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանն առցանց հանդիպման ընթացքում պատասխանել է ուսանողների հարցերին՝ կապված տարկետման և տեղափոխության ընթացակարգերի հետ։
«ԵԹԵ ՀԽ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՉԱՊԱՀՈՎՎԻ, ԱՊԱ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ». ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը խոսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացի վերաբերյալ՝ փաստելով, որ այն ներկայացուցչական մարմին է, և գործելու իրավասություն ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրա կազմում ներառված բոլոր անդամների ընտրությունը կամ նշանակումը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար «Ֆինանսական իրավունք» առարկայի շրջանակում կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանի հետ:
«ԻՐԱՎԱԿԱՆ 5/OFF». ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվել է խաղ-մրցույթ՝ «Իրավական 5/OFF» խորագրով։
«ԿԱՏԱՐԵ՛Ք ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «PR» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Արի՛ PR» միջոցառումը, որի շրջանակում «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները ներկաներին պատմեցին ծրագրի, դրա պահանջարկի ու առավելությունների մասին։
ՀԽ ԿԱԶՄՈՒՄ ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ. ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ «Zoom» հարթակում այսօր հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ առցանց նիստ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ընտրության օրակարգով, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չունեցավ: