«ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում ՀՀ ԶՈՒ ԳՇ ԲՀԱ վարչության ԿԶՀՏԱ բաժանմունքի ավագ սպա, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից կուրսանտներ Թամարա Գարամովայի և Գոհար Գրիգորյանի հետ:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 8-ՐԴ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8-րդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՈՒԻՑԻԴԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը «Meaningful world» ծրագրի նախագահ ու հիմնադիր Անի Գալայճեանի հետ իրականացնում է թրեյնինգային ծրագիր «Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» խորագրով:
ՆՈՐԱԲԱՑ ԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՄԻՋԱՎԱՅՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՐԹՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Հեռուստաստուդիայի և համակարգչային լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:
«ՍՈՒՏԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ». ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների, ինչպես նաև PR ոլորտի առաջատար մասնագետների համար «Սուտը հաղորդակցության մեջ» խորագրով առցանց դասախոսություն վարեց գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը։
«ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼՍԱՐԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիան հյուրընկալել էր Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի մասնակիցներին: