ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր կազմակերպվել էր 2019-2020 ուստարվա ասպիրանտների ու հայցորդների տարեկան գիտաժողով, որտեղ ապագա իրավաբանները ներկայացնում էին իրենց ատենախոսության թեմային վերաբերող զեկուցումները:
ԵՊՀ ՀԽ-Ն ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային առաջին հարցով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել 2019-2020 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԽՈՐՀՐԴԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է». ԵՊՀ ՀԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստի ավարտին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:
«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆՈՒՄ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն անդրադարձել է լրագրողների՝ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին վերաբերող մի քանի հարցերին:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՐՈՂ ԵՄ ՎՍՏԱՀԵՑՆԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: