ԵՊՀ ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը ուսումնասիրում է ուժեղ փոխազդեցությունների ուղղուﬓերը նոր մեթոդներով Տիեզերքի կառուցվածքի և տարրական մասնիկների փոխազդեցությունների վերաբերյալ գիտական բազմաթիվ թեմաներ ֆիզիկոսների ուշադրության կենտրոնում են։ Այդօրինակ թեմաներից է B-մեզոնի հետազոտությունը, որը կարևոր դեր ունի այս ոլորտում։ Թեմայի շուրջ ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը։
Որակյալ կրթություն ստանալու ձգտումը արտերկրի բուհերի ուսանողներին բերում է ԵՊՀ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում «Էրազմուս+» ծրագրով իրենց կրթությունն են շարունակում Բոլոնիայի (Իտալիա) համալսարանի ուսանող Ալեքսիա Դի Քրիսցիոն և Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ուսանող Ուլյանա Ամուևան: Բակալավրիատի ծրագրով մեկ կիսամյակ սովորող ուսանողները պատմում են մարտահրավերներով լի և գիտելիքներով հագեցած իրենց ուսումնառության մասին:
Գիտության նոր հորիզոններ. «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024» գիտական միջոցառումը ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում անցկացվում է Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024» գիտական միջոցառումը: Գիտական այս կարևոր իրադարձությունը, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը, միավորում է գիտնականներին, հետազոտողներին և երիտասարդ մասնագետներին՝ ամփոփելու անցնող տարվա գիտական ձեռքբերումները, ամրապնդելու միջգիտակարգային համագործակցությունը և խթանելու գործակցային նոր կապերի ստեղծումը:
Հայաստանում թվային տնտեսության արդի խնդիրներն ու զարգացման ուղիները․ ԵՊՀ ասպիրանտ Ալիսա Գևորգյանի տեսլականը Տեխնոլոգիական հեղափոխությունը նոր փոփոխություններ է բերել ինչպես հասարակական, այնպես էլ տնտեսական հարաբերություններում, և ներկայում տեխնոլոգիաները դարձել են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ ԵՊՀ ասպիրանտ Ալիսա Գևորգյանն իր գիտահետազոտական նախագծի շրջանակում հետազոտելու է ՀՀ տնտեսական հարաբերությունների թվայնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման և զարգացման ուղիները։
«Էրազմուս+» ծրագիրը՝ Իտալիան և Հայաստանը կապող օղակ ԵՊՀ-ն ոչ միայն կրթական կարևոր կենտրոն է Հայաստանում, այլ նաև միջազգային համագործակցության լայն հարթակ: «Էրազմուս+» ծրագիրը, որն աջակցում է ուսանողների ակադեմիական շարժունությանը, ԵՊՀ-ում շարունակում է ստեղծել միջմշակութային փոխանակման հնարավորություններ: Այս տարի համալսարանը հյուրընկալում է բազմաթիվ ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Իտալիայից ժամանած Քրիստիանո Կարբոնիին և Ջիովանի Բելոֆիորեին: Նրանք Հայաստան են եկել ոչ միայն կրթական փորձառություն ստանալու, այլև բացահայտելու երկրի մշակույթն ու ավանդույթները:
«Քվանտային հոսանքները կոր խողովակներում»․ ԵՊՀ պրոֆեսորի գիտական հոդվածը՝ միջազգային հեղինակավոր ամսագրում Գրավիտացիայի քվանտային տեսություն դեռևս մշակված չէ, ուստի այդ դաշտի ազդեցությունը քվանտային երևույթների վրա հաճախ դիտարկվում է կիսադասական մոտեցմամբ։ Ինչպե՞ս են ազդում գրավիտացիոն դաշտերը քվանտային երևույթների վրա․ այս և այլ հարցերի պատասխանելու համար ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սահարյանը բազմաթիվ հետազոտություններ է կատարել և գիտական հոդված հրապարակել ամերիկյան «Physical Review D» հեղինակավոր ամսագրում («Scopus», Q1 վարկանիշ)։
ԵՊՀ ուսանողներին ներկայացվեցին Գերմանիայում կրթությունը շարունակելու հեռանկարները ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ հանդիպում Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի բաժնի պետ Թոբիաս Շտուդեմանի հետ: Հանդիպման շրջանակում Թոբիաս Շտուդեմանը համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ակադեմիական համակարգողներին ներկայացրեց Բեռլինի ազատ համալսարանի ընձեռած հնարավորությունները «Էրազմուս+» ծրագրի, ինչպես նաև փոխանակման այլ ծրագրերի շրջանակում:
ԵՊՀ թիմի հերթական նվաճումը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Թուրքմենստանում կայացած Քիմիայի միջազգային 3-րդ օլիմպիադայում նվաճել են 2 արծաթե մեդալ:
Տեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրման նոր մակարդակի հեռանկար ԵՊՀ-ում․ կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրովֆ» ընկերության տնօրեն Խաչիկ Սահակյանը, կարևորելով գործընկերության ու համագործակցության դերը ուսանողների կրթության կազմակերպման գործում և նպատակ ունենալով պատրաստելու բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների, այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։
ԵՊՀ ասպիրանտի հետազոտության առանցքում են ՀՀ-ում մարդկային կապիտալի զարգացման հեռանկարները Մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրների և հեռանկարների ուսումնասիրությունը շարունակում է մնալ արդիական՝ շնորհիվ դրա սոցիալ-տնտեսական ազդեցության թե՛ միկրո, թե՛ մակրո մակարդակներում։ Գիտահետազոտական նախագծի շրջանակում ԵՊՀ ասպիրանտ Սիլվիա Սարգսյանն ուսումնասիրում է մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները։ Ներկայում կայուն զարգացման հիմնական շարժիչ ուժը գիտելիքահենք տնտեսությունն է, ուստի Սիլվիան համադրում է տեսական գիտելիքները և կիրառական հետազոտությունը՝ ուղղված ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը։