ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ Երևանի պետական համալսարանի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԵԿՏՈՐԻ ԵՎ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացներին:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ, ՈՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԻՍ, ԿՐԵԼ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ». ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Գևորգ Մուրադյանը, որի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը՝ հանդես գալով ելույթով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԽ ՆԱԽԱԳԱՀ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:
ԵՊՀ ՈԻԽ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԸ ՀԽ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի սկզբում խորհրդի անդամ Դավիթ Ափոյանն առաջարկեց ՀԽ նախագահի ընտրության վերաբերյալ փոփոխություն կատարել աշխատակարգում և թույլ տալ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին առաջադրվել:
ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները:
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՊՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան՝ ԵՊՀ մասնաճյուղի բացման արարողությունը։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼՈՒ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից:
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը: