PRO EXTOUR
«PRO EXTOUR» նախագիծ․ Սևծովյան տարածաշրջանի երկրների զարգացած տուրիզմի օրինակով աջակցություն մշակութային ժառանգությանը
Subsidy Contract No. BSB 1145
Տուրիզմը և զբոսաշրջությունը պետության տնտեսության զարգացման և աճի գործում մեծ խթան են, որոնք միաժամանակ նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«PRO EXTOUR»-ը նախագիծ է, որը, օգտագործելով Սևծովյան տարածաշրջանի բնական և մշակութային հարուստ ռեսուրսները, ապահովում է որակյալ և մրցունակ աշխատուժ: Սակայն այդ ամենին խոչընդոտում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների արագ սպառումը, աշխատուժի պակասը: Բացի դրանից՝ 2020 թ. համավարակը զբոսաշրջության ոլորտի համար ի հայտ բերեց այնպիսի խնդիրներ, որոնք, լինելով համաշխարհային բնույթի, պահանջում էին նոր լուծումներ:
«PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել արհեստավարժ տուրիզմը Սևծովյան տարածաշրջանի պետություններում՝ դառնալով կայուն զարգացման ուղի, օգտագործելով և համատեղելով տեղացի ժողովուրդների մշակութային ժառանգությունը, առաջարկելով նորարարական լուծումներ և համագործակցություն:
Ծրագիրը մի շարք բուհերի համատեղ նախաձեռնություն է, որի անդամներն են Վառնայի կառավարման ինստիտուտը (Բուլղարիա), Երևանի պետական համալսարանը (Հայաստան), Սալոնիկի համալսարանը (Հունաստան), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնը (Վրաստան) և Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):
Ծրագրի նպատակներն են.
- Սևծովյան տարածշրջանում արհեստավարժ տուրիզմի խթանման համար կարիքների գնահատում և գործողությունների պլան,
- ժառանգության և մշակութային հիմունքներով իրականացվելիք միջոցառումներ. բիզնես մոդելների պաշար,
- արհեստավարժ տուրիզմի գործիքակազմի և ռեսուրսների առցանց պահոց,
- արհեստավարժ տուրիզմի սևծովյան կենտրոնների միջսահմանային ցանց,
- միջազգային համաժողովներ և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տոնավաճառներ։
Ծրագրի տևողությունը՝ 01.06.2020 - 30.11.2022 (Սևծովյան տարածաշրջան. ENI CBC 2014-2020 ծրագրի աջակցությամբ)
Ծրագրի բյուջեն՝ 913 380.00 եվրո:
PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագիծ
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «PRO EXTOUR» նախագծի շրջանակում կազմակերպվող կոնֆերանս-քննարկման, որը տեղի կունենա 2021 թ. հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում (419 լսարան):
Սեմինարի ընթացքում կներկայացվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ-ի համար միջազգային զբոսաշրջային մշակութահենք իմիջի ստեղծման ուղիները մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության անհրաժեշտության, տեսլականի և նպատակների գործողության ծրագիրը: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև շահառուների կարծիքները, ընկալումները և առաջարկությունները Սևծովյան ավազանի երկրներում փորձառական զբոսաշրջության առաջնայնացման վերաբերյալ:
Քննարկման մասնակիցների թվում ակնկալվում են տուրօպերատորներ, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, զբոսավարներ, մշակութային ժառանգության օբյեկտների ղեկավարներ, փառատոների կազմակերպիչներ, տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Օրակարգ.
10.00-10.30 Գրանցում
10.30-10.45 Ծրագրի և դրա նպատակների ներկայացում
10.45-11.00 Կարիքների գնահատման զեկույցի ներկայացում, քննարկում
11.00-11.30 Տարածաշրջանային գործուղության ծրագրի քննարկում
11.30-12.30 Խմբային աշխատանքներ
12.30-13.00 Սուրճի ընդմիջում
13.00-14.15 Խմբային աշխատանքերի քննարկում
14.15 – 15.15 Հարց-պատասխան
15.15 – 15.30 Սուրճի ընդմիջում
15.30-16.30 Վերջնական քննարկում
Ծրագրի հակիրճ նկարագրություն․
«PRO EXTOUR»-ը նախագիծ է, որի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը` որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար` արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումներ և միջսահմանային համագործակցություն: Ծրագիրը երեք բուհերի համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ՝ Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա), Երևանի պետական համալսարան (Հայաստան) և Սալոնիկի համալսարան (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպությունը` Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):