ԵՊՀ սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի գործակցության շրջանակում ս.թ. նոյեմբերի 18-20-ը Գյումրիի ՔՀԿ ներկայացուցիչների համար անցկացվեց եռoրյա դասընթաց։ Դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց հետազոտական հմտությունները և պատկերացում կազմեցին այն մասին, թե ինչպես է հնարավոր սոցիալական հետազոտությունները կիրառել աշխատանքային պրակտիկայում։
Դասընթացը բաղկացած էր հետևյալ թեմաներից․
- Քաղաքացիական հասարակությանն առնչվող սոցիոլոգիական տեսություններ և դրանց վերաիմաստավորումը հայաստանյան համատեքստում։
- Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություններ, որոնք առավել կիրառելի են ՔՀԿ աշխատանքային պրակտիկաներում, ինչպես օրինակ փոխակերպող հետազոտության մեթոդները և մասնակցային հետազոտությունները։
- Սոցիալական հետազոտությունները ՔՀԿ աշխատանքային պրակտիկայում և հանրային հաղորդակացության ժամանակ կիրառելու հմտություններ։
Ծրագրի վերջին օրը պրակտիկ աշխատարանի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու իրենց համայնքային խնդիրները և խորհրդատվություն ստանալու ծրագրի դասընթացավարներից։