ԵՊՀ-ն, կարևորելով իր աշխատակիցներին նյութական և ոչ նյութական ձևերով գնահատելու, խրախուսելու անհրաժեշտությունը, հոգ է տանում նաև նրանց կյանքի որակի, առողջության, առողջ ապրելակերպի և հանգստի մասին։ ԵՊՀ աշխատակիցների համար գործող առողջապահական ապահովագրությունը միտված է նրանց կյանքի որակի բարելավմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Աշխատակիցները հնարավորություն ունեն նաև սահմանված հատուկ զեղչային համակարգով օգտվելու ժամանակակից սարքավորումներով հագեցած ԵՊՀ մարզասրահից և Ծաղկաձորի ու Բյուրականի ուսումնաարտադրական բազաներից՝ ապահովելով իրենց առողջ ապրելակերպն ու հաճելի հանգիստը։
Ապահովագրություն
Երևանի պետական համալսարանն իր բոլոր հիմնական աշխատակիցների համար ձեռք է բերել առողջապահական ապահովագրության փաթեթ: Այս տարի պայմանագիրը կնքվել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության հետ:
Կից ներկայացվում են բժշկական ապահովագրության ծառայությունների փաթեթի բնութագիրը և համագործակցող բժշկական հաստատությունների ցանկը:
Մարզասրահ
Երևանի պետական համալսարանում գործում է մարզասրահ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։ ԵՊՀ փորձառու մարզիչը, բացի նախնական հրահանգավորումից, պատրաստ է օգնելու նաև մասնագիտական խորհուրդներով՝ մարզասարքերը ճիշտ օգտագործելու և այլ անհրաժեշտ հարցերի վերաբերյալ: Բացի դրանից՝ մարզիչը կազմում է աշխատակցի ֆիզիկական հնարավորություններին համապատասխան անհատական մարզումների ծրագիր և մասնագիտորեն անվտանգ անցկացնում մարզումները:
Մարզասրահն աշխատում է ամեն օր՝ ժամը 10։00-22։00-ն։
ԵՊՀ մարզասրահի բաժանորդագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մարզասրահի ընդունարան ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:
ԵՊՀ աշխատակիցների և սովորողների համար մարզասրահի բոլոր ծառայությունների դեպքում գործում է 50 % զեղչ։
Մարզասրահի բաժանորդագրության համար սահմանված է հետևյալ գնացուցակը.
1. մեկանգամյա այցի դեպքում արժեքը՝ 3000 ՀՀ դրամ (մարզիչի ծառայություններից օգտվելու դեպքում՝ 6000 ՀՀ դրամ),
2. ամսական բաժանորդագրի դեպքում արժեքը՝ (12 պարապմունք) 20 000 ՀՀ դրամ (մարզիչի ծառայություններից օգտվելու դեպքում՝ 35 000 ՀՀ դրամ),
3. վեցամսյա բաժանորդագրի դեպքում արժեքը՝ 100 000 ՀՀ դրամ (մարզիչի ծառայություններից օգտվելու դեպքում՝ 190 000 ՀՀ դրամ),
4. տարեկան բաժանորդագրի դեպքում արժեքը՝ 180 000 ՀՀ դրամ (մարզիչի ծառայություններից օգտվելու դեպքում՝ 360 000 ՀՀ դրամ),
5. անսահմանափակ մարզումներով բաժանորդագրի դեպքում արժեքը՝ ամսական 30 000 ՀՀ դրամ (մարզիչի ծառայություններից օգտվելու դեպքում (12 պարապմունք)՝ 45 000 ՀՀ դրամ):
Հանգիստ
ԵՊՀ աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում իրենց հանգիստն անցկացնելու համալսարանի կազմում գործող ուսումնաարտադրական երկու բազաներում, որոնք գտնվում են Ծաղկաձորում և Բյուրականում: Համալսարանը միջոցներ է ձեռնարկում աշխատակիցների հանգիստն ապահովելու շուկայականից ավելի մատչելի արժեքով:
Բազաները ապահովված են հանգիստը լիարժեք անցկացնելու բոլոր պայմաններով, գործում են ամբողջ տարվա ընթացքում` ուսանողներին և դասախոսներին ընդունելով նաև ձմռան ամիսներին:
Աշխատակիցների համար արդյունավետ պայմաններ ապահովելուն միտված աշխատանքները շարունակական են ԵՊՀ-ում, մշակվում են ծրագրեր ու մեթոդներ նրանց աշխատանքը գնահատելու, խրախուսելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և կյանքի որակը շարունակաբար բարելավելու նպատակով։