Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են «RREPS-23» և «Մեղրի-23» խորագրերով համատեղ գիտաժողով, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 18-22-ը Ծաղկաձորում:
Երիտասարդ մասնագետները նաև հնարավորություն կունենան մասնակցելու Գ.Ա. Ասկարյանի անվան միջազգային գիտական դպրոցին, որտեղ դասախոսելու են նաև արտերկրից հրավիրված հանրաճանաչ գիտնականներ: Միջազգային դպրոցն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 23-ից 27-ը Մեղրիում։
Մանրամասները՝ այստեղ: