ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան ս.թ. հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։
Դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարին։
Կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.ysu.am/group/565