Երևանի պետական համալսարանը, շարունակելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տարբեր ուղղություններով աջակցության տրամադրումը, նախաձեռնել է առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրում՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով։
Անհրաժեշտ ապրանքների հավաքագրումը կազմակերպվում է ս.թ. սեպտեմբերի 30-ից՝ ժամը 10։00-ից, ԵՊՀ սպորտային համալիրի մասնաշենքում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1):
Տեղեկացնում ենք, որ ընդունվում են բացառապես ստորև ներկայացված ցանկում նշված ապրանքները։
Սնունդ
|
Չոր սնունդ (նպարեղեն՝ բրինձ, ձավար, հնդկաձավար, մակարոնային արտադրանք) |
Մանկական սնունդ |
Պահածո |
Ձեթ |
Քաղցրավենիք (ոչ շոկոլադ) |
Շաքարավազ |
Ալյուր |
Թեյ, սուրճ |
Գրենական պիտույքներ
|
Տետր |
Նկարչական ալբոմ |
Դասագիրք |
Դպրոցական պայուսակ |
Մատիտ |
Գրիչ |
Քանոն |
Ռետին |
Կարկին |
Ֆլոմաստեր |
Հագուստ (լինի նոր, օգտագործվածի պարագայում՝ լվացված)
|
Կոշիկ |
Տաբատ |
Ներքնազգեստ |
Վերնաշապիկ |
Ձմեռային հագուստ |
Հիգիենայի պարագաներ
|
Ատամի մածուկ |
Ատամի խոզանակ |
Օճառ |
Շամպուն |
Կանանց հիգիենայի պարագաներ |
Սափրվելու պարագա |
Անձեռոցիկ (չոր, թաց) |
Զուգարանի թուղթ |
Լվացքի փոշի և հեղուկ |
Լոգանքի սպունգ |
Խոհանոցի սպունգ |
Սպասք լվալու հեղուկ |
Տուն մաքրելու պարագաներ |
Մանկական տակդիր |
Մանկական թաց անձեռոցիկ |