Ս.թ. հոկտեմբերի 17-ից մեկնարկում է ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի Փորձարարական օպտիկայի տասշաբաթյա անվճար դպրոցը:
Դպրոցին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի բարձր կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները փորձարարական օպտիկայի ոլորտում:
Դպրոցի շրջանակում ուսումնասիրվելու են օպտիկական տարրեր (հայելիներ, ոսպնյակներ, ճառագայթների բաժանիչներ, խտության և գունային զտիչներ, գլանի և ցրման պրիզմաներ, բևեռացնողներ, ալիքային թիթեղներ), օպտիկական սարքեր (լազեր, մանրադիտակ, հզորության հաշվիչ, տեսախցիկ, սպեկտրոմետր, փուլային և ամպլիտուդային տարածական լույսի մոդուլատորներ), օպտիկական նյութեր (հեղուկ բյուրեղներ, քիրալային դոպանտներ, շաքարավազ-հեղուկ խառնուրդ):
Գիտափորձերը կատարվելու են հետևյալ ոլորտներում՝
- օպտիկական պատկերում,
- օպտիկական սպեկտրոսկոպիա,
- օպտիկական բևեռաչափություն,
- լույսի տարածական մոդուլյացիա:
Դպրոցում սովորելու հնարավորություն է ստանալու 6 հոգի:
Դպրոցն անցկացվելու է յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի՝ ժամը 15։00 -19։00-ն: Ուսուցման լեզուն անգլերենն է:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 13-ը լրացնել հետևյալ հարցաթերթը՝ https://forms.gle/z1oMaM5xxEWCgjxt9
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://photonicsai.com/school-on-experimental-optics/
Նշենք, որ այս ամռանն անցկացվել է Փորձարարական օպտիկայի ամառային դպրոց: Ամառային դպրոցի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1):
Հեռ.՝ (+374 60) 710 321
Էլհասցե՝ photonicsai@ysu.am