ԵՊՀ ավագ դպրոցը 10-րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն՝ հասարակագիտական ուղղությամբ։
Հասարակագիտական ուղղության համար դիմորդները հանձնում են մեկ պարտադիր գրավոր քննություն՝ «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն» առարկաներից որևէ մեկը (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
Հասարակագիտական ուղղությամբ դասարաններում «Հայոց լեզու» և «Անգլերեն» առարկաների ուսուցումը կատարվում է «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի շրջանակում մշակված և սահմանված կարգով երաշխավորված հեղինակային, իսկ մյուս առարկաների դասավանդումը՝ պետական առարկայական ծրագրերով։
Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։
Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների ու միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակիցների ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության։
ԵՊՀ ավագ դպրոց դիմելու հնարավորություն ունեն ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։
2024-2025 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը կազմակերպվելու է հետևյալ ժամանակացույցով․
էլեկտրոնային հայտադիմումի ընդունում՝ 18.03.2024 - 29.03.2024,
դիմում-հայտը լրացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ պահանջվող փաստաթղթերի ցանկին,
ընդունելության քննություն՝ 15.04.2024 - 19.04.2024,
գրավոր փուլի արդյունքների ամփոփում՝ 26․04.2024 – 1.05.2024,
բողոքարկման փուլ՝ 02.05.2024 – 03.05.2024,
հարցազրույցի անցկացման փուլ՝ 06.05.2024 - 10.05.2024,
վերջնական արդյունքների հրապարակում՝ 17.05.2024։
Ընդունելության քննությունների քննաթերթիկները կազմվում են՝ հիմք ընդունելով համապատասխան առարկայի՝ հանրակրթական պետական ծրագրի մինչև 9-րդ դասարանի առաջին կիսամյակի նյութը։
Քննաթերթիկների ձևանմուշները՝ ստորև․
Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել՝ զանգահարելով (+374 77) 069 466 հեռախոսահամարով, հաղորդագրություն ուղարկելով stem@ysu.am էլհասցեին կամ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/YSU.STEM.School