Սիրով տեղեկացնում ենք, որ «Հայերեն բանավոր խոսքից տեքստ» տվյալների բազան համալրելու նպատակով ԵՊՀ-ի և NVIDIA կազմակերպության հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 1-21-ը ներառյալ կանցկացվի մրցույթ: Այն միտված է հայերեն խոսքի ավտոմատ ճանաչման (ASR-Automatic Speech Recognition) բաց աղբյուր-համակարգը զարգացնելուն՝ հավաքագրելով կամավորական սկզբունքներով կատարված ձայնագրություններ։
Մասնակցելով այս նախաձեռնությանը՝ յուրաքանչյուր ուսանող իր ներդրումը կունենա հայերեն խոսքի ճանաչման արհեստական բանականության լավարկման գործում՝ օրական տրամադրելով ընդամենը 5 րոպե: Մասնակցելու համար անհրաժեշտ է՝
1) գրանցվել «Mozilla Common Voice» կայքէջում,
2) առցանց կատարել հայերեն ձայնագրման և վավերացման առաջադրանքներ,
3) արդյունքների էջի լուսանկարը ուղարկել մինչև ս.թ. փետրվարի 21-ը՝ ժամը 23:59-ը։
Մրցույթը կամփոփվի վերջնաժամկետից մեկ շաբաթ հետո, այնուհետև կկազմակերպվի հանդիպում մասնակիցների հետ։
Լավագույն մասնակիցներին նվերներով կպարգևատրի NVIDIA կազմակերպությունը։
Մասնակիցների միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ՝ 2* (ձայնագրված նախադասությունների թիվը) + (վավերացված նախադասությունների թիվը):
Մանրամասները՝ տեսանյութում։