Լոզանի համալսարանը (Շվեյցարիա) միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է ամբողջական կրթաթոշակ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության, Պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար (7 oր ժամկետով)՝ 2024/2025 ուստարվա առաջին կիսամյակում 8 ժամ դասախոսությամբ հանդես գալու նպատակով:
Ֆրանսերենի (անգլերեն) իմացության առնվազն C1 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 19-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դասախոսությունների համառոտ նկարագիր (պլան),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու մասին:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին:
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am: