«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունը հայտարարում է Թաբիբյան ընտանիքի տրամադրած կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին:
Կրթաթոշակին դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետների, ֆիզիկայի ինստիտուտի, տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի առկա համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները, այդ թվում՝ նախորդ տարիների մրցանակակիրները:
Ծրագրի պարտադիր պահանջներից է այն, որ ուսանողներն ուսումն ավարտելուց հետո հինգ տարի բնակվեն Հայաստանում:
Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- կրթաթոշակի դիմում,
- ակադեմիական տեղեկանք,
- երկու երաշխավորագիր,
- ստորագրված ակնարկ (essay) (անգլերենը՝ պարտադիր, կարելի է կցել նաև հայերեն տարբերակը),
- դիմումին կցված լուսանկար (3x4 չափսի):
Դիմումը պետք է լրացնել անգլերենով, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ավելացնել նոր էջեր:
Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է մեկ ամբողջական փաթեթով (PDF) ուղարկել հետևյալ էլհասցեին՝ amarkarov@ysu.am:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․հուլիսի 18-ը: