Ս․թ․ հոկտեմբերի 9-11-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։
Մասնակցության հայտը և զեկուցման համառոտ տարբերակը (մինչև 500 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է մինչև ս․թ․ հուլիսի 1-ը ուղարկել conferencehistory@ysu.am էլհասցեին։
Գիտաժողովն աշխատանքները ծավալելու է հետևյալ ուղղություններով․
• հայագիտության պատմություն, տեսություն, մեթոդաբանություն,
• Հայաստանի և հայոց պատմության փուլաբաժանման խնդիրներ,
• հայոց պատմության աղբյուրագիտության, պատմագրության հիմնահարցեր,
• հայագիտությունը և տարածաշրջանային (Կովկաս, Մերձավոր և Միջին Արևելք) ուսումնասիրությունները,
• հնագիտական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
• ազգագրական (մարդաբանական) ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
• մշակութաբանական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
• հայ արվեստի պատմության և տեսության ուսումնասիրություններն ու հայագիտության հիմնախնդիրները,
• հայոց պատմության և համաշխարհային պատմության փոխհարաբերությունների տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները։
Առաջարկված հայտերի դիտարկման արդյունքում կառանձնացվեն նաև նոր ուղղություններ։
Կազմկոմիտեն ընտրված զեկուցումների վերաբերյալ մասնակիցներին կծանուցի մինչև ս․թ․ հուլիսի 10-ը։
Զեկուցումների հիմնադրույթները հրատարակվելու են մինչև գիտաժողովը։
Մինչև ս․թ դեկտեմբեր ամիսը հրատարակվելու է ժողովածու, որտեղ ներառված են լինելու կազմկոմիտեի ընտրած զեկուցումները։
Ընտրված մասնակիցների կեցության, օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ փոխադրման և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները։