Կանադայի Քվեբեկ նահանգը պատրաստակամ է հատուկ պայմաններով ընդունելու նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների:
10 դիմորդներն ազատվելու են օտարերկրացու համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից:
2 դիմում կարող է ներկայացվել անգլիալեզու, իսկ 8 դիմում՝ ֆրանսալեզու համալսարանների համար։
Համապատասխան համալսարանների ցանկը հասանելի է Քվեբեկի կառավարության պաշտոնական կայքէջում։
Հատուկ պայմանները չեն վերաբերում հեռակա ուսուցմանը:
Մինչև ս.թ. օգոստոսի 25-ը անհրաժեշտ է փաստաթղթերի փաթեթը փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:
Կոնտակտներ
ՀՀ ԿԳՄՍ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի մասնագետ Լիլիթ Գաբրիելյան
Հեռ.՝ (+374 10) 599 696