Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2024 թ. օգոստոսի 27-ի թիվ 163/1-Լ հրամանը՝ ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնների համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է գլխավոր գիտաշխատողի մրցույթ:
Համաձայն ՀՀ Կառավարության՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 2298-Ն որոշման 37-րդ կետի՝ գլխավոր գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որը՝
1) ունի տվյալ ստորաբաժանման՝ կատարվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական 18 տարվա աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտություններով համահեղինակել է առնվազն 16 հրապարակում ՄԳՇ-ում, իսկ հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն ութ հրապարակում ՄԳՇ-ում կամ երկու մենագրություն.
4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտություններով հրապարակումներից առնվազն ութում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտություններ մասնագիտություններով՝ առնվազն չորսում առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ է,
5) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտություններով հրապարակումներից առնվազն ութը, իսկ հայագիտություն և հումանիտար գիտություններ մասնագիտություններով՝ առնվազն չորսը ներառված են ամսագրերի դասակարգման առաջին քառորդում (Q1),
6) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) եղել է՝
ա) որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի առնվազն չորս ուսանողների գիտական ղեկավար կամ,
բ) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտությունների համար առնվազն 40 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի (դրամաշնորհների) ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար, որից առնվազն 20 000 000 ՀՀ դրամը՝ ոչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, իսկ հայագիտություն և հումանիտար գիտություններ մասնագիտություններով՝ առնվազն 20 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար:
Մրցութային ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ կրթագիտական ստորաբաժանման գիտական խորհրդի նիստում ս․թ. հոկտեմբերի 18-30-ն ընկած ժամանակահատվածում:
Գլխավոր գիտաշխատողի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
5) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (ԵՊՀ աշխատող հավակնորդները գիտական աշխատությունների ցանկը ներբեռնում են նաև intranet.ysu.am հարթակում),
6) հավակնորդի նախաձեռնությամբ գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր («ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգի» 7-րդ կետ):
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. սեպտեմբերի 27-ը (ներառյալ):
«ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգին» հնարավոր է ծանոթանալ այստեղ։
ԵՊՀ գիտական կազմի պաշտոնների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հրամանը՝ կից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին:
Հեռ.՝ (+374 60) 710 187, (+374 93) 209 482, ներքին հեռ.՝ 11-87: