«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ ուսանողների համար (սոցիալական գիտությունների բնագավառում սովորող)` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել ERASMUS+, SciencesPo):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. սեպտեմբերի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. ֆրանսերենի կամ անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Առդիր՝ տեղեկատվական թերթիկը:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան