Միջբուհական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրով 2024-2025 ուստարում նախատեսվում է շարժունություն ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի («Հոգեբանություն» առարկայի շեշտադրումով) և ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների համար:
Ուսումնառությունն անվճար է, սակայն ճանապարհածախսը և կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսանողը:
Ծրագրով կրթաթոշակ չի նախատեսում:
Անգլերենի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական(CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 24-ը՝ ժամը 17:00-ն:
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեին:
Առարկայացանկը՝ այստեղ:
Ծրագրի մասին մանրամասները՝ այստեղ:
Տեղեկատվական թերթիկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան