«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարանի (Սլովակիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն «Գործարար վարչարարություն» և «Տնտեսագիտություն» մասնագիտություններով՝ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին՝ այստեղ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (դիմել ֆակուլտետ՝ ուղարկելով CV և հետազոտական աշխատանքի պլանը (միայն ասպիրանտների համար)),
7.1 շարժունության համաձայնագիր։
Առարկայացանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան