Ս․թ․ հոկտեմբերի 23-24-ը կանցկացվի Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոն՝ նվիրված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Երկօրյա հեքաթոնին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես ուսանողներ, այնպես էլ երիտասարդ մասնագետներ:
Միջոցառումն առավել կհետաքրքրի ջրային ռեսուրսների կամ շրջակա միջավայրի, տեղեկատվական տեխնոլոգիաների և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտների մասնագետներին։ Միջոցառման մասնակիցները, համատեղելով իրենց ուժերը, կմշակեն թվային լուծումներ՝ դրանով իսկ նպաստելով ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում շահակիր կողմերի ներգրավմանը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 4-ն է։
Հեքաթոնը կազմակերպվում է Եվրոպական միության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության սերտ համագործակցության շրջանակում:
Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://shorturl.at/gCnat