Հոկտեմբերի 7-10-ը՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ Պալեանների (7-ին և 10-ին) և գիտխորհրդի (8-ին և 9-ին) նիստերի դահլիճներում առաջին անգամ միջազգայնացման շրջանակում հյուրընկալվելու են եվրոպական գրեթե 20 գործընկերներ՝ «Միջազգայնացում և միջմշակութային հաղորդակցություն» թեմայով միջազգային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
«Էրազմուս+»-ի շրջանակում կազմակերպվող միջազգային աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են միջազգայնացման գործընթացի սեփական փորձառությունը, քննարկվելու են ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները:
Օրակարգը՝ այստեղ: