«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի (Ռումինիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Փիլիսոփայութան և հոգեբանության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ասպիրանտների համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 2 ամիս ժամկետով ուսանելու/հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Bucharest):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով):
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր, (ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից թարգմանված և հաստատված),
5. մագիստրատուրայի դիպլոմի պատճեն,
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171),
8. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնություն,
9. անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող վկայական։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան