«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կադիսի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսություններ կարդալու նպատակով:
Անգլերենի/իսպաներենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Cadiz):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 27-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. ընդունող բուհից հրավեր նամակ,
5. անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող վկայական:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան