Ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-17:30-ը, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային կոնտեքստում» խորագրով միջազգային համաժողովի բացումը: Կքննարկվեն գերմաներենի տարածման, դասավանդման արդի խնդիրները, գերմաներենի ապագայի մարտահրավերներն ու հեռանկարները:
Գերմաներենի դասախոսների և ուսուցիչների համար սեմինարներ կանցկացվեն նոյեմբերի 5-ին՝ ժամը 9:30-15:30-ն, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում: Կներկայացվեն գերմաներենի ուսուցման նոր, արդյունավետ մեթոդներ: Սեմինարները կվարեն DAAD դասախոս (ԳԱՓԾ) Յոհաննես Գերեոնսը և Հայաստանում գերմաներենի դասավանդման փորձագետ Իվ-Օլիվեր Թաուշվիցը:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 25-ը:
Համաժողովին և սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցի անուն-ազգանունը (հայերեն և անգլերեն), ինչպես նաև հեռախոսահամարը և դպրոցի կամ բուհի տվյալները ուղարկել d.philologie@ysu.am էլհասցեին: