«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ «Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն» մասնագիտություններով բակալավրիատի, «Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն», «Քաղաքագիտություն և քաղաքակրթություն» մասնագիտություններով մագիստրատուրայի ուսանողների, «Պատմություն և հնագիտություն», «Գրականություն և լեզվաբանություն», մասնագիտություններով ասպիրանտների համար (2 ամիս ժամկետով)՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի/իտալերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Ca’Foscari):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 27-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր, (ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից թարգմանված և հաստատված),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնություն (ասպիրանտների դեպքում),
8. անգլերենի/իտալերենի իմացությունը հաստատող վկայական:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան