Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար (1 ամիս ժամկետով)՝ ամենաուշը ս․թ. դեկտեմբերի 30-ին հետազոտական այց կազմակերպելու նպատակով։
Ասպիրանտներին կտրամադրվի 1200 եվրո կրթաթոշակ:
Պրոֆեսորադասախոսական կազմի համար կրթաթոշակը կազմում է 2000 եվրո:
Ավիատոմսերի գումարը ներառված չէ:
Գերմաներենի և/կամ անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 27-ը: Հետազոտական ծրագրի սկիզբը ամենաուշը ս.թ. դեկտեմբերի 30-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան,
5. ԵՊՀ-ում ասպիրանտ և/կամ աշխատակից լինելու մասին տեղեկանք,
6. հրավեր՝ Յենայի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան