«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով նրանց վարձավճարը մինչև ուսման ավարտ:
Արդեն իսկ կրթաթոշակի արժանացած ուսանողները պետք է ներկայացնեն հաշվետվություն և ցանկալի է՝ ներկայանան համապատասխան մարզի զարգացման նոր ծրագրով:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է, որ ուսանողը ներկայացնի, թե ինչպես են ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը։
Կրթաթոշակի արժանացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիրները կընտրվեն այս տարվա աշնանը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am էլհասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը․
մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ միջին որակական գնահատականը (ՄՈԳ), կիսամյակի վարձավճարի չափը՝ ներառյալ զեղչերը,
անձնագրի` գրանցման էջի պատճենը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 31-ը:
Հավելյալ հարցերի դեպքում գրել ani.poghosyan@ysu.am էլհասցեին: