«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լե Մանի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ) 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում վերոհիշյալ համալսարանում դասախոսություն կարդալու նպատակով (1շաբաթ, 8 ժամ) :
Անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեով:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել ERASMUS+, Universite Du Mans:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար
(փաստաթղթերն ընդունվում են միայն PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ Europass ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility for Teaching) (թեմա, նկարագիր,
շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան