DAAD (ԳԱՓԾ) արևելյան գործընկերության շրջանակում ԵՊՀ-ի և Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված միջբուհական պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում 10 օր ժամկետով հետազոտական աշխատանք կատարելու նպատակով:
Անգլերենի կամ գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով տրամադրվում է ճանապարհածախս 360 եվրոյի սահմաններում, ինչպես նաև օրապահիկ՝ 89 եվրոյի չափով:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. հետազոտական աշխատանքի նկարագրություն/պլան,
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր Գրայֆսվալդի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.` (+374 10) 554 641 (ներքին` 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան