Ս.թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ հարկի համակարգչային դահլիճում կանցկացվի «ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչի բացման արարողությունը, իսկ 15:50-ին՝ փորձնական փուլը:
Հիմնական մրցույթը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 16-ին՝ 13:00-18:00-ն:
Օլիմպիադան թիմային է: Թիմում պետք է լինի երեք ուսանող (մագիստրատուրայի ուսանողները ևս կարող են մասնակցել)։
Գրանցումը պարտադիր է: Թիմերը պետք է գրանցվեն օլիմպիադայի պաշտոնական կայքէջում մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը։
Գրանցումը պետք է կատարեն թիմերի մարզիչները։ Հայաստանն ընդգրկված է Հյուսիսային Եվրասիա կիսաեզրափակիչ գոտում։
Օլիմպիադայի կանոնները՝ այստեղ: