«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մեսսինայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայի («Մշակութաբանություն» կամ «Մշակութային մարդաբանություն») ուսանողների համար՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իտալերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումները էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 24-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն):
Մանրամասն տեղեկությունների և անհրաժեշտ ձևաթղթերի համար սեղմել այստեղ.
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
4. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը,
5. հետազոտության համաձայնագիր (Mobility Agreement):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան