«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 30-ը` ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4.ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. անգլերենի/գերմաներենի իմացությունը հաստատող վկայական,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4.ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. անգլերենի/գերմաներենի իմացությունը հաստատող վկայական,
8. լրացված հայտադիմում՝ կից:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կոնտակտներ
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)