Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի թափուր պաշտոնների տեղակալման համար:
Հ/Հ | ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ | ԱՄԲԻՈՆԸ | ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |
1. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն | 1 |
2. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն | 1 |
3. | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ | Ընդհանուր աշխարհագրության ամբիոն | 1 |
4. | Աստվածաբանության ֆակուլտետ | Աստվածաբանության և եկեղեցու պատմության ամբիոն | 1 |
5. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն | 1 |
6. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն | 1 |
7. | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ | Անգլիական բանասիրության ամբիոն | 1 |
8. | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ | Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն | 1 |
9. | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ | Ֆինանսահաշվային ամբիոն | 1 |
10. | Կենսաբանության ֆակուլտետ | Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն | 1 |
11. | Կենսաբանության ֆակուլտետ | Գենետիկայի և բջջաբանության ամբիոն | 1 |
12. | Ֆարմացիայի ինստիտուտ | Կենսաբժշկագիտության ամբիոն | 1 |
13. | Պատմության ֆակուլտետ | Համաշխարհային պատմության ամբիոն | 1 |
14. | Պատմության ֆակուլտետ | Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն | 1 |
15. | Համահամալսարանական ամբիոն | Քաղաքացիական պաշտպանության ամբիոն | 1 |
16. | Համահամալսարանական ամբիոն | Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն | 1 |
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 2/72-Լ հրամանի (08.01.2025 թ.)՝ վերոնշյալ ամբիոնների վարիչի պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2025 թ. փետրվարի 7-12-ն ընկած ժամանակահատվածում՝ ըստ ԵՊՀ գիտական խորհրդի 2024 թ. ապրիլի 3-ի թիվ 15/1 որոշմամբ հաստատված ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ գիտական քարտուղարին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 505 սենյակ) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (հրատարակված աշխատանքների ցանկում ներառել միայն վերջին 5 տարում (2019 թվականից սկսած) հրատարակված աշխատանքները, ընդ որում՝ նշված աշխատանքների պատճենները ներառել ԵՊՀ գիտական քարտուղարին ներկայացվելիք փաստաթղթերում),
5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. հունվարի 27-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ գիտական քարտուղարություն:
Հեռ.՝ 060 710 104