Մեկնարկում է Շվեդական ինստիտուտի առաջնորդության ծրագրին դիմելու գործընթացը։
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվող առաջնորդության ծրագիր է՝ նախատեսված Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Թուրքիայի 13 երկրների քաղաքացիական հասարակության 100 ազդեցիկ առաջնորդների համար։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 18-ն է։
Ծրագիրը հնարավորություն է տալիս․
- զարգանալու որպես առաջնորդ,
- բարելավելու տվյալ հաստատությունում ձեր ծավալած աշխատանքը,
- ձեռք բերելու նորարարական գործիքներ ու մեթոդներ,
- կատարելու փորձի փոխանակում և ստեղծելու նոր կապեր։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։