«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հրադեց Կրալովե (Չեխիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի «Սոցիալական աշխատանք» և «Սոցիոլոգիա» կրթական ծրագրերի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրում նշել՝ Erasmus+, Hradec Kralove):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. փետրվարի 25-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսանողական տոմս,
7. գունավոր լուսանկար,
8. ուսումնառության համաձայնագիր,
9. անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Անգլերենով դասընթացների ցանկը:
Հարցերի և հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան