Ս.թ. փետրվարի 20-ից Գերմանական բանասիրության ամբիոնը ԵՊՀ բոլոր ուսանողների և աշխատակիցների համար կազմակերպում է գերմաներենի անվճար դասընթաց, որը կվարի DAAD (ԳԱՓԾ) դասախոս Յոհաննես Գերեոնսը։
Դասընթացին կարող են մասնակցել ուսանողներ և աշխատակիցներ՝ առանց գերմաներենի նախնական իմացության։
Դասերը տեղի են ունենալու շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, ԵԼՀ 422 լսարանում ժամը 9:30-11:00-ն:
Դասի առնվազն 80%-ի մասնակցության դեպքում կստանաք մասնակցության վկայական։
Գրանցումն անհրաժեշտ չէ։
Կոնտակտներ
Հարցերի դեպքում կապ հաստատել Յոհաննես Գերեոնսի հետ j.gereons@ysu.am էլեկտրոնային հասցեով: