Հայաստանյան բուհերի ուսանողների, հետազոտողների համար մեկնարկում է «Էրազմուս+» «Վիրտուալ փոխանակումների կլիմայի համալսարան» (CLUVEX) նախագծի 2-րդ փոխանակման ծրագրի մեկշաբաթյա առցանց դասընթացը:
«Էրազմուս+» CLUVEX վիրտուալ փոխանակման ծրագիրը մասնագիտական խոր գիտելիքներ չպահանջող բացառիկ հարթակ է, որին մասնակցելու հնարավորություն ունեն տարբեր մասնագիտությունների տեր անձինք։
Ծրագրի շրջանակում անցկացվելու է «Կլիմայական հորիզոն» միջոցառումը, որի ընթացքում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր խնդիրների քննարկումներին և թիմային աշխատանքներին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ներգրավված ուսանողներ՝ այդպիսով ընդլայնելով կլիմայական փոփոխությունների մասին գիտելիքներն ու կարողությունները:
Դասընթացն ավարտած ուսանողները ստանալու են միջազգային վկայական՝ 1 կրեդիտով։
Ծրագիրն անցկացվելու է ս․թ․ մայիսի 12-16-ը:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Գրանցումը՝ այստեղ։