Հայտարարվում է հայտերի ընդունում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1) սրճարանի համար նախատեսված տարածքի վարձակալության նպատակով։
Տարածքի մակերեսը՝ 12 քմ։ Ամսական նվազագույն վարձավճարը՝ 145 000 ՀՀ դրամ։
Ներկայացված հայտերից նախապատվություն է տրվելու առավելագույն վարձավճար առաջարկած ընկերությանը։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով info@ysu.am էլհասցեին և նշելով առաջարկվող վարձավճարի ամսական չափը։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ մարտի 20-ը։