Արիստոտելի անվան համալսարանի (Հունաստան, Սալոնիկ) «Յասոն» ծրագրի շրջանակում հայտարարվում է հունարենի և հունական մշակույթի ամառային դասընթացների մասնակցության մրցույթ հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետների ուսանողների համար:
Ամառային դասընթացների մրցույթին մասնակցելու համար պահանջվում է հունարենի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն:
Դասերը սկսվելու են ս․թ. հունիսի 23-ին և ավարտվելու են ս․թ. հուլիսի 18-ին:
«Յասոն» ծրագրով փոխհատուցվելու են հետևյալ ծախսերը՝ գրանցում, ուսուցողական նյութերի տրամադրում և վիրտուալ այցելություններ հնագիտական վայրեր ու թանգարաններ:
Դասընթացներն անցկացվելու են հեռավար, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան ժամերին:
Ծրագրով հետաքրքրված անձինք հնարավորություն ունեն մինչև ս․թ․ ապրիլի 15-ը ուղարկելու դիմում-հայտ lizkarimyan@ysu.am էլհասցեին՝ առավելագույնս 400 բառի սահմաններում հունարենով հիմնավորելով հունարենի հանդեպ հետաքրքրվածությունը։ Դիմում-հայտին անհրաժեշտ է նաև կցել ինքնակենսագրական՝ նշելով ուստարվա և մասնագիտության վերաբերյալ տեղեկություն:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ վերջնական ընտրության համար: