Ս․թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա առցանց հանդիպում («ZOOM» հարթակում) ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովայի հետ։
Հանդիպման շրջանակում անդրադարձ կկատարվի Ռուս բանասիրության ֆակուլտետի ընդունելությանը, մասնագիտություններին, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերին և ընձեռվող մասնագիտական հեռանկարներին։
Մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ֆակուլտետի դեկանին։
Հանդիպմանը հնարավոր է միանալ հետևյալ հղումով։