«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն իսպաներեն/անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (ծրագրում ներբեռնվող ակադեմիական տեղեկագիրը պետք է թարգմանված և վավերացված լինի ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6․ տեղեկանք լեզվի իմացության վերաբերյալ (տեղեկանքի վերաբերյալ մանրամասն տեղեկություն հնարավոր է գտնել հետևյալ կայքէջում),
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
8․ առարկաների ցանկը՝ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am