«Dia-noesis» փիլիսոփայական ամսագիրը հայտարարում է «Կնոջ պատկերը փիլիսոփայության մեջ» թեմային նվիրված հոդվածների ընդունում 17-րդ թողարկման համար։
Առաջարկվող թեմաներն են՝
կին փիլիսոփաներն ու նրանց աշխատանքները,
իգականության ընկալումները փիլիսոփայական տեքստերում,
իգական միստիցիզմի փիլիսոփայական չափաբաժինը,
կանացի գրականության փիլիսոփայական դիտարկումը,
գենդերային տեսությունն ու փիլիսոփայությունը,
իգական պաշտամունքների փիլիսոփայական համատեքստը։
Ներկայացվող հոդվածներում կարող է անդրադարձ կատարվել մարդկության պատմության ցանկացած ժամանակաշրջանի։
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 30-ը։
Մանրամասները՝ այստեղ։